ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Պանսթարս գիսավորը` հյուսիսային երկնքում

Պանսթարս գիսավորը` հյուսիսային երկնքում
12.03.2013 | 19:30

Մարտի կեսերին հնարավոր կլինի երկնքում անզեն աչքով տեսնել C/2011 L4 Պանսթարս գիսավորը: Երկրին ամենամոտ կետում` 1,1 աստղագիտական միավոր հեռավորության վրա (աստղագիտական միավորը` ա.մ., Արեգակի և Երկրի միջև եղած հեռավորությունն է և հավասար է 150 միլիոն կիլոմետրի) գիսավորը գտնվում էր մարտի 5-ին և Արեգակին ամենամոտ կետում` 0.3 ա.մ. հեռավորության վրա` մարտի 10-ին: Արեգակից գրեթե նույն` 0,3 ա.մ. հեռավորության վրա է գտնվում Մերկուրի մոլորակը: Գիսավորը շատ լավ տեսանելի կլինի հյուսիսային կիսագնդից մարտի 12-ի և 13-ի մթնշաղին: Այսօր այն կհատի խավարածիրը և երկնքում կհայտնվի նորալուսնից ոչ շատ հեռու: Պանսթարս գիսավորն անցնում է Արեգակին շատ մոտ, այդ պատճառով այն ունի մեծ, գեղեցիկ գես: Այս գիսավորի ուղեծիրը հիպերբոլական է և խավարածրի նկատմամբ թեքված է 84,2 աստիճանով: Սա C/2011 L4 Պանսթարսի առաջին ու վերջին ճանապարհորդությունն է Արեգակնային համակարգի միջով: Գիսավորը հայտնաբերվել է 2011թ. 7.9 ա.մ. հեռավորության վրա Հավայան կղզիներում (ԱՄՆ) տեղակայված Պանսթարս (PanSTARRS) աստղադիտակով:
Գիսավորները ոչ մեծ չափերի երկնային մարմիններ են` բաղկացած հիմնականում ջրային սառույցից, ածխաթթուներից և փոշուց: Արեգակին մոտենալիս նրանք սկսում են այրվել, և լուսային ճնշման ու արեգակնային քամու ազդեցությամբ առաջանում է գազից և փոշուց բաղկացած գես, որը սովորաբար ուղղված է Արեգակին հակառակ ուղղությամբ:

Հայկական աստղագիտական ընկերություն

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ